Խճանկար

Արեգակի վրա տարվա եղանակներ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Արեգակի վրա տարվա եղանակներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են արեգակնային ակտիվության՝ նախկինում անհայտ երկամյա ցիկլ (տասնմեկամյա ցնկլի հետ մեկտեղ): Այն կապված Է լուսատուի խորքից մակերեւույթ հուժկու մագնիսական դաշտերի արձակման հետ: Միմյանց վրա երկու ցիկլերի վերադրվելու դեպքում առաջանում են Երկրի համար առավել վտանգավոր արեգակնային խռովումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները ներկայացված են Nature Communications հանդեսում:

Գիտնականները պարզել են, որ ինտենսիվ ակտիվության գոտիներն անկախ կերպով առաջանում են Արեգակի հյուսիսային եւ հարավային կիսագնդերում, ընդ որում ակտիվությունը 11 ամիս աճում Է, իսկ հաջորդ 11 ամիսներին՝ նվազում:

Արեգակի խորքերից մագնիսական «վառելիքի» ցայտումները հանգեցնում են լուսատուի պսակի՝ մթնոլորտի արտաքին շերտի աղետալի ապակայունացման: «Այդ արտանետումներն են պատասխանատու հուժկու փոթորիկների եւ զանգվածի պսակային արտանետումների 95 տոկոսի համար»,- պնդում Է հոդվածի հեղինակ Սքոթ Մակինտոշը:

Հետազոտողները հուսով են, որ իրենց հայտնագործությունը կբարելավի Երկրագնդի մագնիսական փոթորիկների կանխատեսումների որակը (որոնք հանգեցնում են կապի, տիեզերանավերի նավիգացիոն համակարգերի խախտումների եւ նույնիսկ Էներգետիկական համակարգերի վթարների):

Լուսանկարը`NASA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում