ԲԵՌՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Բեռն քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ բողոքի մեծ ցույց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ցույցն անցկացվելու է «1915-2015. ժխտողականության 100 տարի. Բավական է» խորագրով:
Ցույցը նվիրված է լինելու Հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանության ճաբաչմանն ու զոհերի ոգեկոչմանը: