Սփյուռք

Խորոված պատրաստող ավստրալահայի տեսանյութը 5 միլիոն դիտում է ունեցել համացանցում

1 րոպեի ընթերցում

Խորոված պատրաստող ավստրալահայի տեսանյութը 5 միլիոն դիտում է ունեցել համացանցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացիներին «իսկական» խորոված պատրաստել սովորեցնող հայ ներգաղթյալի տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջադեպին անդրադարձել է բրիտանական հայտնի Daily Mail-ը: Ավստրալիայի Մելբուռն քաղաքում բնակություն հաստատած 60-ամյա Երվանդ Գարգինյանը ընտանեկան հավաքույթի ժամանակ ավանդական հայկական խորոված է պատրաստել` ավստրալացիներին ցույց տալով, թե ինչ է նշանակում «իսկական խորովածը»: Այդ ամենը նկարահանել է նրա աղջիկը և տեղադրել Reddit-ում: Տեսանյութը դիտվել է ավելի քան 5 միլիոն անգամ, տարածվել Facebook, YouTube և Instagram սոցանցերով:

Տեսանյութում Գարգինյանն ասում է. «Բարև ձեզ, ցանկանում եմ ձեզ ասել, որ սա է իսկական խորովածը, լա՞վ: Ոչ թե ձեր պատրաստած նրբերշիկով խորովածները: Այն, ինչ դուք ուտում եք, շատ յուղալի է: Սա է իսկական խորովածը, որ կոչվում է հայկական խորոված: Մեկ անգամ համտեսելուց հետո մատներներդ հետը կուտեք, իսկ հետո կզղջաք, որ կերել եք ձեր մատերը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում