Հասարակական

«Բացահայտենք Երևանը» բազմալեզու էլեկտրոնային գիրքը շուտով հասանելի կլինի տարբեր կրիչների վրա

2 րոպեի ընթերցում

«Բացահայտենք Երևանը» բազմալեզու էլեկտրոնային գիրքը շուտով հասանելի կլինի տարբեր կրիչների վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բացահայտենք Երևանը» նոր էլեկտրոնային գիրքը շուտով հնարավորություն կտա Երևանի այցելուներին և զբոսաշրջիկներին մանրամասն ծանոթանալ մայրաքաղաքի և դրան հարող շրջակա տարածքների հետ: Այս մասին ապրիլի 1-ին էլեկտրոնային գրքի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր և համանախագահ Երվանդ Զորյանը:

Անվճար ներբեռնման հնարավորությամբ Էլեկտրոնային գիրքը կիրառելի է ինչպես համակարգիչների, այնպես էլ հեռախոսների և պլանշետների վրա: Այն հասանելի կլինի յոթ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, արևելահայերեն և արևմտահայերեն, ինչպես նաև թուրքերեն:

«Գիրքը առաջարկում է Երևանով զբոսանքի վեց երթուղիներ` ներկայացնելով մայրաքաղաքի ուրարտական, պարսկական և ռուսական շրջանների պատմությունը, ինչպես նաև այցելություն կառաջարկի երևանամերձ զբոսաշրջային և պատմամշակութային արժեք ունեցող վայրեր», - նշեց Երվանդ Զորյանը:

Մեկօրյա փոքրիկ շրջայցներից մինչև մշակութային տոնակատարություններ և սոցիալական միջոցառումներ ներկայացնող էլեկտրոնային ուղեցույցն խոստանում է տրամադրել ծրագրերի բազմազանություն և դրանցից օգտվելու դյուրին ճանապարհներ:

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) եւ Երեւանի քաղաքապետարանի ջանքերով հրատարակված «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում