Հասարակական

Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ժամանակի պահանջ է. Փրկարար ծառայության տնօրեն

1 րոպեի ընթերցում

Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ժամանակի պահանջ է. Փրկարար ծառայության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում արդեն օրվա պահանջ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը: «Այդ սարքերը կարող ենք ոչ միայն փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործել, այլև ամբողջ հանրապետության տարածքում անհրաժշետություն դեպքում կարող ենք մոնիտորինգ անցկացնել` սողանքների, անտառային հրդեհների ժամանակ»,-ասաց պաշտոնյան` հավելելով, որ մասնագետներն արդեն առկա են, իսկ սարքերը` օգտագործվում են:

Սերգեյ Ազարյանի խոսքով` անօդաչու թռչող սարքը կարող է հաջողությամբ կիրառվել, օրինակ, Խոսրովի անտառում հրդեհի ժամանակ, երբ օջախին հասնելու համար կպահանջվի 4 ժամ, իսկ սարքն օգտագործելով րոպեների ընթացքում հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալը: «Գնում ենք այդ ճանապարհով, որ կարողանանք սարքերը կիրառել, մոնիտորնգ, դիտարկումներ անցկացնել: Օրինակ, սողանքային տարածքը նկարվում է, որոշակի ժամանակ հետո ևս նկարվում է, որպեսզի դինամիկան պարզ դառնա»,-նշեց Սերգեյ Ազարյանը` չհայտնելով,սակայն,նախարարության ենթակայության տակ գտնվող անօդաչու թռչող սարքերի հստակ թիվը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում