Աշխարհի հայտնիները 100 վայրկյան կհնչեցնեն ականատեսների վկայությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանն առնչվող անհատական պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունի ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս հիմնասյուների համատեքստում: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է այդ հանցագործությունը մուտք գործել հայկական յուրաքանչյուր գյուղ, ընտանիք, համայնք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ«Մեդիամաքս» մեդիա ընկերության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ «100 վայրկյան» նախագծի բացմանն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 23-ին կայացավ նախագծի շնորհանդեսը, որը հիմնված է Հայաստանի ազգային արխիվի հրապարակած Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա: Տարբեր երկրներում բնակվող անվանի մարդկանց՝ գրողների, երաժիշտների, դերասանների և այլն, առաջարկվել է կարդալ 100 վայրկյան տևողությամբ հատվածներ այդ վկայություններից: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 24 տեսահոլովակ: Մինչև ապրիլի 23-ն ամեն օր մեկական տեսահոլովակ կներկայացվի հանրությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումն իրականացվում է չորս հիմնասյուների շուրջˋ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: «100 վայրկյան» նախագիծը մեծ ներդրում ունի հատկապես հիշողություն բաժնի առումով, և մենք կարծում ենք, որ վերապրողների և ականատեսների պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունիˋ ցեղասպանություն հասկացությունն ընդհանուր կոնցեպտից անհատական պատմությունների մակարդակի բերելու տեսանկյունիցˋ այդ կերպ ցույց տալով, թե ինչպես է այդ հանցագործությունը մուտք գործել յուրաքանչյուր գյուղ, ընտանիք, համայնք»,- ասաց Սարգսյանը: Հարյուրերորդ տարելիցի armeniangenoicde100.org կայքէջում ունենք «Պատմի´ր քո պատմությունը» խորագրով բաժինը, որը յուրաքանչյուրին կոչ է անում վեր հանել և պատմել ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի պատմությունը: Առաջին հերթին դա թույլ է տալիս երիտասարդներին ծանոթանալ իրենց պատմությանը և ձևավորել նոր կապեր:

«Նախագծի գլխավոր նպատակը մարդկության ուշադրությունը գրավելն է այն սոսկալի տառապանքների վրա, որոնք 100 տարի առաջ կրել են հայերը: Այդ վկայությունները հեշտ չէ կարդալ և լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն ինչˋ նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար»,- ասաց «Մեդիամաքս» տնօրեն Արա Թադեևոսյանը:Նրա խոսքովˋ 100 վայրկյան ձևաչափն ընտրվել է ժամանակակից հասարակությանն ավելի ընկալելի լինելու համար:

«100 վայրկյան»նախագծի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կարծիքով, նախագիծը պատգամ է քաղաքակիրթ աշխարհին՝ հիշելու և դատապարտելու ցեղասպանությունը: «Միաժամանակ այս կերպ մենք ցույց են տալիս, որ ցեղասպանությունները չդատապարտողները խրախուսում են ոճիրը»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA