Արցախ

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արեւելյան շրջանի զորամասերից մեկը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արեւելյան շրջանի զորամասերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների առօրյային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահը Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ ազատամարտի ականավոր ներկայացուցիչ Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը կարեւորել է ազգի երախտավորների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Վլադիկ Խաչատրյանի կերպարը՝ որպես մեծ հայրենասերի, լավ ընկերոջ եւ տաղանդավոր հրամանատարի, միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում