3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ընթացող Եվորպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Այս օրերին ընթացող Եվրոպայի առաջնությանը, վազող թիրախ, 10մ, 11 երիտասարդ աղջիկների պայքարում (20+20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը խոցել է 362 միավոր և 2- րդ հորիզոնականով անցել կիսաեզրափակիչ փուլ: 1-ին հորիզոնականով կիսաեզրափակիչ է անցել հունգարուհի Վերոնիկա Մայոռը (373 միավոր), 3-րդով ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը (360 միավոր) և 4-րդով` գերմանուհի Նինա Դաները (358 միավոր): Կիսաեզրափակչում հունգարուհին 6:3 հաշովով հաղթանակի է հասել գերմանուհու հանդեպ, իսկ մեր հայրենակցուհին նույն հաշվով հաղթանակի է հասել ֆրանսուհու հանդեպ: Եզրափակչում հանդիպել են զույգերի հաղթողները, ու Լիլիթ Մկրտչյանը 6:4 հաշվով հաղթանակի է հասել հունգարուհի Վերոնիկա Մայոռի հանդեպ, և այդպիսով ճանաչվել չեմպիոն, իսկ աշխարհի գործող և Եվրոպայի երիտասարդների արդեն նախկին չեմպիոն Վերոնիկա Մայոռը գրավել է 2-րդ տեղը:
Գերմանուհի Նինա Դանները 6:2 հաշվով հաղթել էՖլորենս Լուիսին:
Լիլիթ Մկրտչյանը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սան է, անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:
Հայաստանի հավաքական թիմի մյուս մարզիկները երեկ գրանցել են հետևյալ արդյունքները. վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքար (30+30 կրակոց),16 մրցակցից` Շանթ Սարգսյանը 552 միավորով գրավել է 5-րդ տեղը և չի անցել կիսաեզրափակիչ փու: Ռազմիկ Մինասյանը 527 միավորով գրավել է 13-րդ տեղը, նրան հաջորդել է 524 միավոր խոցած՝ Արթուր Պետրոսյանը: Թիմային պայքարում տղաների եռյակը գրավել է 4-րդ տեղը: Օդամղիչ հրացան, 10մ, կանաց պայքարում (40 կրակոց) 71 մասնակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 405,6 միավորով գրավել է 63-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ, տղամարդկանց պայքարում (60 կրակոց) 57 մրցակցից Նորայր Առաքելյանը 573 միավորով զբաղեցրել է 24-րդ տեղը:
Այսօր՝ մարտի 7-ին կմրցեն Հարչիկ Բաբայանն ու Քրիստիա Լաուերը` օդամղիչ հրացան ,10մ, 60 կրակոց վարժությունում: Այդպիսով, հայ մարզիկները կավարտեն մրցելույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Մարտի 2-8-ը Նիդերլանդների Առնեմ քաղաքում տեղի է ունենում հրաձգության Եվրոպայի առաջնաությունը` 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 43 երկրի 521 մարզիկ, նրանցից 11-ը` Հայասնանից: Հայ մարզիկները մասնակցում են հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: