Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Վարդան Օսկանյանը կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել, իսկ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում նա չի ներկայացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Հարցին, թե խոսե՞լ է Վարդան Օսկանյանի հետ և ո՞րն է նման որոշման պատճառը, Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, ես խոսել եմ Վարդան Օսկանյանի հետ, պատճառը գիտեմ: Վարդան Օսկանյանը մեր շատ լավ բարեկամն է: Ես ամեն օր հանդիպում եմ պարոն Օսկանյանին և շարունակելու եմ հանդիպել, և մենք դեռ կքննարկենք պարոն Օսկանյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին: Ես չեմ կարծում, որ կուսակցությունում կգտնվի որևէ մեկը, ով համաձայն կլինի, որ պարոն Օսկանյանը դուրս գա կուսակցությունից, իսկ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին խոսք չկա»,- հայտնեց Զոհրաբյանը:

Հարցին, թե փորձելո՞ւ են են համոզել, որպեսզի Օսկանյանը փոխի որոշումը և մնա կուսակցությունում, Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Գիտեք, դա ներկուսակցական խնդիր է, թողեք մենք լուծենք»:

Մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ն լքելու մասին լուրերին, հայտնել էր, որ նա պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել, սակայն կուսակցությունը լքելու մասին չի հայտարարել:

Հայերեն English Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ