6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա փետրվար ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:
ՓետրվարիառաջատարըՂազարոսԱղայանի«Անահիտը» հեքիաթն է,որնիտարբերությունգրողիմյուսհեքիաթների,հրաշապատումբնույթչունի:Նրանումբացակայումենսարսափազդուհրեշները,կախարդականհրաշքները,որոնցառկայությունըհեքիաթներումայնքանանհրաժեշտէրհամարումհեղինակը`երեխաներինանվախոգովդաստիարակելուհամար:
Ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումՄիխայիլՊլյացկովսկու«Մինեղացրեքշներին»ստեղծագործությունը, որը վաղուց չէր հայտնվել բեսթսելերների ցանկում:
Երրորդ հորիզոնականում դանիացի գրողՀանսՔրիստիանԱնդերսենի«Մատնաչափիկը»հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն չորրորդն է: Այն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Հինգերորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփաԼուիսՔերոլի«Ալիսըհրաշքներիաշխարհում»դասական մանկական վեպն է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով: Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:
Վեցերորդ հորիզոնականում կրկին Թումանյանի«Հեքիաթներ»-ն են՝ այս անգամ «Կռունկ» հրատարակչության:
«Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»...Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
Ութերորդ հորիզոնականում է«Կախարդական զամբյուղը գիրքը»:Գրքումզետեղվածենաշխարհիժողովուրդներիհամովհոտովհեքիաթները,որոնքոչմիայնկօգնենընկղմվելկախարդականհեքիաթներիաշխարհում,այլնաևդառնալգրքիհերոսը:
«Էդիթ պրինտ» հրատարակչության«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ | Քանակ | ||
| 1 | Ղազարոս Աղայան «Անահիտը» | Արեգ | 37 | ||
| 2 |
Միխայիլ Պլյացկովսկի «Մի նեղացրեք շներին» |
Բուկինիստ | 36 | ||
| 3 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Մատնաչափիկը» |
Բուկինիստ | 26 | ||
| 4 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 22 | ||
| 5 |
Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում» |
Զանգակ | 20 | ||
| 6 | Թումանյան «Հեքիաթներ» | Կռունկ | 18 | ||
| 7 | «100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 18 | ||
| 8 | «Կախարդական զամբյուղը գիրքը» | Արևիկ | 16 | ||
| 9 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 15 | ||
| 10 | «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 13 |