Հարցազրույց

«Ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ». Յաիր Աուրոնը շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար

5 րոպեի ընթերցում

«Ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ». Յաիր Աուրոնը շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը և հայ ժողովրդի բարեկամները պատրաստվում են ապրիլի 24-ին ոգեկոչել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այս դարակազմիկ իրադարձությունով Հայաստանի և սփյուռքի հայությունը պատրաստվում է տալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և իրավական պահանջների՝ անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկը: «Արմենպրես»-ը զրուցել է իսրայելցի հայտնիգիտնական, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության, ռասիզմի և ժամանակակից հրեագիտության փորձագետ Յաիր Աուրոնի հետˋ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հասնելու նրա տեսլականի մասին:

-Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ դուք նշել էիք, որ Իսրայել վերադառնալուց հետո շարունակելու եք պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:

-Ես ամենուր եմ այդ մասին ասում, ոչ միայն այնտեղ (ժպտում է): Ես «Հայոց ցեղասպանություն և ընդհանուր ցեղասպանություն» եմ դասավանդում Իսրայելի բաց համալսարանում: Ամեն տարի մենք 4500 ուսանող ենք ունենում, որը մեծ թիվ է, և Հայոց ցեղասպանության մասին դասագիրքը ներառվել է ուսումնական ծրագրում: Սա տարբերակներից մեկն է: Բացի այդ, մենք հանրային խնդրագիր ենք նախաձեռնել, որով կառավարությունիցպահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենքˋ այն ներկայացնել մինչև ապրիլի 24-ը: Թեև ես մի փոքր կասկածով եմ տրամադրված, բայց արդեն մեծ թվով ստորգարություն է հավաքել: Ես մեծ հավատ ունեմ կրթության հանդեպ և իմ ջանքերը ներդնում եմ այդ ոլորտում:

-Ինչպիսի՞ն է այսօր Իսրայելի բնակչության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ: Արդյոք այնտեղ տեղյա՞կ են 20-րդ դարի սկզբին հայերիկոտորածների մասին:

-Այո, հեռուսատեսության, թերթերի, ակադեմիական գրականության միջոցով հիմա բնակչությունը շատ ավելին գիտի, քան նախկինում: Գիտեք, երբ իսրայելցիները տեղեկանում են Հայոց ցեղասպանության մասին, նրանց բացարձակ մեծամասնությունը իրենց նույնականացնում է ձեզ հետ: Խնդիրն այն էր, որ նախկինում նրանք չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես այսօր չգիտեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Սակայն երբ իմանում են, նրանք ձեզ հետ են:

-Ձեր կարծիքով, եթե հասարակությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյոք դա կփոխի՞ պետության դիրքորոշումը Օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածների վերաբերյալ:

-Ո'չ, միգուցե ավելի ուշ, բայց ոչ հիմա: Կառավարությունը գարշելի շահեր է հետապնդում և, դժբախտաբար, չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա անընդունելի է ինձ համար, սակայն սա է իրականությունը: Թեև Իսրայելում կան կուսակցություններ, որոնք աջակցում են Հայկական հարցին, սակայն կառավարությունը շարունակում է չընդունել այդ փաստը: Միգուցե, խորհրդարանը որոշ պայմանների առկայության դեպքում ընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն ոչ կառավարությունը:

- Ապրիլի 24-ին Հայաստանում կլինե՞ք:

-Այո: Ես դասավանդում եմ այստեղ(որպես հրավիրված դասախոս,իսրայելցի պատմաբանը դասախոսություն է կարդում Հայաստանի ամերիկյան համալսարանում «Համեմատական ցեղասպանություն» և «Համեմատական ինքնություն» թեմաներով.-հեղ.):

-Հիմա նոր գի՞րք եք գրում:

-Այո, գիրքը որը հիմա գրում եմ, փրկիչների մասին է. այն մարդկանց, ովքեր ցեղասպանության տարիներին, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր ցեղասպանությունների, փրկել են ուրիշների: Երեք տարի եմ գրում այս գիրքը: Այն կհրապարակվի այս տարվա ամռան վերջին:

-Պատրաստվո՞ւմ եք Հայոց ցեղասպանության մասին նոր ուսումնասիրություն հրապարակել մոտ ապագայում:

-Ես Հայոց ցեղասպանության մասնագետ չեմորպես այդպիսին, այլ ուսումնասիրում եմ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ, ժխտողականությունը: Ուսումնասիրություններ, իհարկե կլինեն: Ես չեմ պատրաստվում լքել ձեզ, ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ:

Հարցազրույցըˋ Սյունե Բարսեղյանի

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում