UWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է BREEAM միջազգային հավաստագրի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում առաջինն է, որն արժանացել է միջազգային հեղինակավոր BREEAM (BREEnvironmentalAssessmentMethod) վարկանիշային համակարգի հավաստագրի՝ գնահատվելով շենքերի էկոլոգիական արդյունավետության «լավ» մակարդակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից, BREEAM-ի մեթոդաբանության համաձայն՝ գնահատվել են կանաչ տանիքի ու պատերի լուծումները, շենքերի կառավարման համակարգը, ինչպես նաեւ հաշվի են առնվել էներգաարդյունավետությունը, առողջության վրա ազդեցությունը, ջրամատակարարման ենթակառուցվածքները, կենսագործունեության անվտանգությունը, էկոլոգիան, հողօգտագործման, աղտոտվածության, թափոնների վերաօգտագործման հարցերը:

BREEAM-ը շենքերի եւ շինարարական աշխատանքների էկոարդյունավետության գնահատման հայտնի վարկանիշային համակարգ է, որի մեթոդաբանությամբ հաշվի է առնվում շենքի նախագծման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությունը եւ «կանաչ չափանիշների» պահպանությունը: BREEAM-ի հավաստագիրն աշխարհում ընդունվում է որպես շենքերի էկոլոգիական որակի լավագույն ցուցանիշ:

UWC Դիլիջանքոլեջի հիմնումը բարերարներ Ռուբեն ՎարդանյանիեւՎերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը: UWC Դիլիջան քոլեջը«Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC)լիիրավ անդամ է եւ ունիIB Diplomaծրագրով դասավանդելուՄիջազգային բակալավրիատիկազմակերպության հավատարմագիր: Քոլեջի կառուցումն իրականացրել են հետեւյալ ընկերությունները. «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Հայաստան)՝ նախագծի պատվիրատու, «Tim Flynn Architects» (London)՝ նախագծի գլխավոր ճարտարապետ, «RD քոնսթրաքշըն մենեջմենթ» (Ռուսաստան)՝ գլխավոր կապալառու եւ գլխավոր նախագծող: 2014թ. ամռանն ավարտվել է նախագծի իրականացման առաջին փուլի շինարարությունը (մոտ 37,5 հազար քմ ընդհանուր շենքային եւ 43 հազար քմ բարեկարգված տարածքով)։

Հայերեն English

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ