Արցախ

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրավարի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման ձեւաչափով` օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների անցկացումը` հավելելով, որ այն թույլ է տալիս ավելի խորը պատկերացնել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում