Ռուսական արվեստի թանգարանը տոնեց հիմնադրման հոբելյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսական արվեստի թանգարանը տոնեց հիմնադրման 35-րդ հոբելյանը: Պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուն ամփոփող մշակութային կենտրոնի հոբելյանի առթիվ փետրվարի 13-ին կազմակերպվեց տոնական հանդիսություն, որին մասնակցեց նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Արամ Աբրահամյանի մասին պատմող փոքրիկ ֆիլմ, ինչպես նաև ծանոթացան թանգարանի անցած ուղուն և պատմությանը, ունկնդրեցին երաժշտական կատարումներ:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում թանգարանը մի քանի նոր նկար է ստացել, բայց հիմնականում ներկայացնում է պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուն:«Բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ են իրականացվել: Վերջին տարիների ընթացքում աշխատել ենք այնպես անել, որ թանգարանում պարբերաբար կազմակերպվեն միջոցառումներ, ցուցահանդեսներ, հայ-ռուսական կապերի ամրապնդման հետ կապված իրադարձություններ: Մեծ հաջողություններ ենք ունեցել, կրթական ծրագրեր ենք իրականացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց թանգարանի տնօրենը:

Անուշ Տեր-Մինասյանի խոսքով՝ ցավոք, թանգարանի այցելուներն այնքան էլ շատ չեն, որքան իրենք կցանկանային: «Թանգարանը սիրողներ կան, ովքեր գալիս են այստեղ: Իհարկե, մենք շատ ենք աշխատում հանրահռչակել թանգարանը: Այցելուի խնդիր, ինչպես և բոլոր թանգարաններում, կա, և ուզում ենք, որ ինչքան հնարավոր է շատ մարդ այցելի այստեղ: Մարդիկ պետք է իմանան, որ Հայաստանը նման արժեքավոր թանգարան, գանձ ունի»,- նկատեց նա:

«Ես գիտեմ, թե Հայաստանում ինչպես են սիրում և հասկանում ռուսական մեծ մշակույթը: Գիտեմ և դրա համար իմ հավաքածուն նվիրում եմ Երևանին», - ասել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանը:

Ա.Աբրահամյանի եզակի հավաքածուի նվիրատվությունն իր պատմական հայրենիքին նրա հայրենասիրության հավաստիքն ու լավագույն դրսևորումներից մեկն է:

«Ռուսական արվեստի թանգարանը (Ա.Աբրահամյանի հավաքածու)» հիմնադրվել է 1980թ. Սոցիալիստական աշխատանքի հերոս, համամիութենական ուրոլոգիական ընկերության նախագահ, Ուրոլոգների միջազգային ընկերության փոխնախագահ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆ. Արամ Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այցելուների համար թանգարանը բացվել է 1984 թվականին:

Այս հավաքածուն, մտնելով Հայաստանին պատկանող գեղարվեստական արժեքների ոլորտը, դարձնում է Երևանը այն քաղաքներից մեկը, ուր ռուսական արվեստը ներկայանում է իր ականավոր վարպետների ստեղծագործություններով չափազանց վառ ու ցայտուն: Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է երկու դարերի սահմանեզրի ռուսական այն նկարիչների ստեղծագործությունները, ովքեր հետագայում ճանաչվեցին որպես համաշխարհային արվեստի նշանավոր վարպետներ:

Թանգարանում ցուցադրված են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դեկորատիվ-կիռարական արվեստի և բեմական ձևավորման այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:

Հեղինակներից շատերը ներկայացված են թանգարանում ստեղծագործական ըստ այն խմբավորումների, որոնց անդամներն էին իրենք, ինչպես, օրինակ, հանրահայտ «Միր Իսկուստվա», «Գոլուբայա Ռոզա», «Բուբնովի Վալետ», «Օսլինի Խվոստ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:

Հայերեն Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը