Մշակույթ

«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմը հայկական կինովարձույթում է

1 րոպեի ընթերցում

«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմն արդեն հայկական կինոթատրոնների էկրաններին է: Փետրվարի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ գրող Է.Լ. Ջեյմսի համանուն ստեղծագործության հիման վրա ստեղծված ֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի կինոնկարում հանդես են գալիս դերասաններ Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը:

Ի դեպ, որոշ վայրերում անչափահասներին չեն թույլատրելու մտնել կինոթատրոն և դիտել ֆիլմը՝ էրոտիկ բնույթի բովանդակության պատճառով: Ավելին՝ որոշ երկրներում նույնիսկ արգելվել է այն ցուցադրել:

«Մոխրագույնի 50 երանգները» միլիարդատեր Քրիստիան Գրեյի և համեստ ուսանողուհի Անաստասիա Սթիլի հարաբերությունների մասին ֆիլմ է: Շատ քննադատներ ֆիլմը գրքից առավել հաջողված են համարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում