Առաջիկա ամսիներին մեծ է լինելու ցրտահարության ռիսկայնությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տաք ձմեռը չի վնասել մշակաբույսերին, սակայն առաջիկա ամսիներին մեծ է լինելու ցրտահարության ռիսկայնությունը, որը կպահպանվի մինչև ապրիլի սկիզբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով` տաք ձմեռն աննախադեպ երևույթ չէ, և նման ձմեռներ մեր հանրապետություն գրանցվել են 1955, 1963, 1966, 1979, 1999 և 2010 թվականներինˋ ջերմաստիճանային որոշ տարբերությամբ:

«Բարեբախտաբար, արդեն երրորդ օրն է հանրապետությունում դիտվում են տեղումներ: Եթե Արարատյան դաշտում և հովտային շրջաններում մենք արձանագրում ենք անձրև, ապա լեռնային և նախալեռնային շրջաններում ամենուրեք ձյուն է տեղում: Այս տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Ամսի 11-ին և 13-ին շրջանների մեծ մասում, 14-ին և 15-ին արևելյան շրջաններումˋ Սյունիք, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, սպասվում են տեղումներˋ հիմնականում ձյուն: Փետրվարի 12-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է ձյունախառն անձրև»,- ասաց Պետրոյանը:

ԱԻՆ աշախտակցի խոսքով` այս տարվա դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3-5 աստիճանով, հունվարինˋ 2-3 աստիճանով: Տեղումների քանակը նախաձմեռային շրջանի աշնանն եղել է նորմային մոտ` դրական շեղումով, դեկտեմբերին եղել է նորմային մոտ` առանձին դրական և բացասական շեղումներով, իսկ հունվարին տեղումների քանակը ցածր էր նորմայիցˋ կազմելով նորմայի 60-70 տոկոսը: Այն բարձր է եղել միայն Շիրակում և Գեղարքունիքում և կազմել է նորմայի 100-120 տոկոսը: Արարատյան դաշտում և առհասարակ հանրապետության հովտային շրջաններում ձյան ծածկ չի առաջացել: Ինչպես նշում է Պետրոսյանը, դեպքերի 20 տոկոսի դեպքում նման պայմաններում ձյան ծածկ Արարատյան դաշտում չի առաջանում: Փետրվարը կանխատեսվել է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումներըˋ նորմայից ավելի: Օդի ջերմաստիճանն այս ամսվա առաջին տասնամյակում շատ բարձր է եղել նորմայիցˋշրջանների մեծ մասում գրանցվել է մոտ 7-9 աստիճանով բարձր ջերմաստիճան: Նախնական կանխատեսմամբ`մարտը սպասվում է նորմային մոտˋ 1 աստիճանով բարձր, տեղումներըˋ նորմային մոտ և նորմայից ավելի: Ինչ վերաբերում է երաշտին, ապա այս պահին Հայպետհիդրոմետը վստահ է, որ տեղումների քանակը բավարար կլինի:

«Բացասական ջերմաստիճանների ռիսկայնությունը Հայաստանի տարածքում պահպանվում է մինչև ապրիլի 10-ը: Արարատյան դաշտում առայժմ -5 աստիճանից ցածր ջերմաստիճան առաջիկա օրերին չենք կանխատեսում: Չնայած ցերեկային բարձր ջերմաստիճանին` գիշերային ցածր ջերմաստիճանը թույլ չի տվել, որպեսզի վեգետացիայի արագ ընթացք դիտվի: Վեգետացիան պայմանավորված է կուտակային ջերմաստիճանով: Բարեբախտաբար, այս տարի, չնայած այսքան տաք լինելուն, Արարատյան դաշտում ծիրանի էական բողբոջում չի նկատվում»,- ասաց Պետրոսյանըˋ հավելելով, որ սովորաբար ծիրանը ծաղկում է մարտի երրորդ տասնօրյակում և ապրիլի առաջին տասնօրյակում:

Հայերեն Русский

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը