Կանադահայ 17-ամյա աղջիկը կարող է հեղափոխություն մտցնել առողջապահության ոլորտում

3 րոպեի ընթերցում

ՏՈՐՈՆՏՈ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ17-ամյա Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հորիզոն»-ը, տեւական ժամանակ ուսումնասիրելով դիալիզի ապարատների աշխատանքն ու տեխնիկական հագեցվածությունը, Աննան կարողացել է դիալիզի ապարատի նոր նախատիպ ստեղծել:

Դիալիզի ապարատներն արժեն մոտավորապես 30.000 դոլար: Աննայի ստեղծած սարքավորումն արժե 500 դոլար: Ավելի մատչելի է, հարմարավետ, եւ մարդիկ այն կարող են գնել եւ օգտագործել նաեւ տանը:

Դիալիզը բժշկական գործընթաց է, որի ընթացքում մաքրվում է հիվանդների արյունը: Դիալիզի հիմնականում ենթարկվում են այն մարդիկ, ովքեր ունեն երիկամի խնդիր: Այդ գործընթացը պետք է կիրառել շաբաթական մի քանի անգամ: Փողհարյանը հայտարարել է, որ նա ցանկանում է իր գյուտով ավելի զարգացնել դիալիզի գործընթացը, որպեսզի այն հիվանդների համար շատ ցավոտ չինի:

«Դիալիզի գործընթացը բավական մեծ էներգիա է խլում հիվանդներից: Դիալիզից հետո նրանք շատ հոգնած տեսք են ունենում: Այս նոր սարքով հիվանդը անհրաժեշտություն չունի շաբաթական երեք անգամ գալ հիվանդանոց: Շատերը շարժունակության խնդիր ունեն, եւ տանից հիվանդանոց ճանապարհը կրկնակի բարդ է նրանց համար»,- ասել է Աննան CBS հեռուստաընկերությանը:

Իր գյուտի ստեղծման համար 17-ամյա Աննան բավական երկար ժամանակ որպես կամավոր աշխատել է տեղի հիվանդանոցներից մեկում, ուսումնասիրել դիալիզի ենթարկվող հիվանդներին: Երբ նա ընդգրկվել է ավագ դպրոցի գիտության վերաբերյալ նախագծում, նախընտրել է աշխատել մի գյուտի ուղղությամբ, որը կարող է փոխել առողջապահական համակարգը եւ հեշտացնել այդ հիվանդների կյանքը: Այս գյուտը ստեղծելու համար աղջկանից պահանջվել է 300 ժամ:

Փողհարյանը հույս է հայտնել, որ մի օր իր գյուտը կիրառելի կլինի ամբողջ աշխարհում: «Հնդկաստանում եւ Պակիստանում բնակվող հիվանդների 10 տոկոսը հնարավորություն չունի գնալ հիվանդանոց եւ այդ բուժումից օգտվել: Դա նրանց համար հասանելի չէ»-ասել է Աննան:

Այս գյուտի շնորհիվ Աննան շահել է մրցանակ եւ կրթաթոշակ: Héma-Québec ընկերությունը նրան առաջարկել է ամառային պրակտիկա, որպեսզի իր գյուտն իրականացնի իրական կյանքում:

«Մարդկությունը կշահի այս սարքավորումից, որը թույլ կտա նվազեցնել բժշկական ծառայության գինը, բժշկական գործընթացները: Ընդհանուր առմամբ, սա հրաշալի նախաձեռնություն է»,- ասել է Héma-Québec ընկերության կիրառական հետազոտությունների տնօրեն Լուի Թիբոն:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ