Մանկական բեսթսելեր 3/1. Հունվարին ծնողներն իրենց փոքրիների համար հեքիաթներ են գնել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա հունվար ամսվա ցուցանիշները: Քանի որ մանկական գրականության առումով պատկերը կրկնվում էր, և ցանկում պարբերաբար հայտնվում են նույն գրքերը, «Արմենպրես»-ը որոշել էր վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Հունվարի առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

«Էդիթ պրինտ» հրատարակչության«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն երրորդն է: Այն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ցանկի չորրորդ հորիզոնականն է զբաղեցնումՄիխայիլՊլյացկովսկու«Մինեղացրեքշներին»ստեղծագործությունը, որը վաղուց չէր հայտնվել բեսթսելերների ցանկում:

Հինգերորդ հորիզոնականում դանիացի գրողՀանսՔրիստիանԱնդերսենի«Մատնաչափիկը»հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

«Էդիթ պրինտի» մանկական«Արև,արև,եկ,եկ»բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը, վեցերորդ հորիզոնականում է:

Յոթերորդ հորիզոնականում էՍվետլանաՏեպլովայի«Գորտիկներ-հոխորտիկներ»հեքիաթը: Այն հրատարակել է «Բուկինիստ»-ը:

«Էդիթ պրինտ»-ը վերահրատարակել է«Սասնատուն»գիրքը, որըհայտնվել է ութերորդ տեղում: Հայ ժողովրդական դյուցազնավեպի`ՄկրտիչԽերանյանիպատումը մանուկների համար համառոտ վերապատմում ենԱնժելՔյուրքչյանըևԼիլիթՏեր-Գրիգորյանը:

«Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն իններորդ հորիզոնականում է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»...Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն՝ այս անգամ «Կռունկ»-ի հրատարակությամբ, այս ամիս եզրափակում է աղյուսակը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 50
2 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 48
3

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ»

Արևիկ 37
4

Միխայիլ Պլյացկովսկու

«Մի նեղացրեք շներին»

Բուկինիստ 36
5

Հանս Քրիստիան Անդերսենի

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 30
6 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 26
7

Սվետլանա Տեպլովայի

«Գորտիկներ-հոխորտիկներ»

Բուկինիստ 22
8 «Սասնա տուն» Էդիթ Պրինտ 20
9 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 16
10

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ»

Կռունկ 12

«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում