Քաղաքականություն

«Արմենպրես»-ը նոր մանրամասներ է հաղորդում Մոսուլում հայկական եկեղեցու հրկիզման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը նոր մանրամասներ է հաղորդում Մոսուլում հայկական եկեղեցու հրկիզման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը հաստատում է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հայկական եկեղեցու հրկիզման փաստը, սակայն նշելով, որ խոսքը հայկական նոր եկեղեցու մասին է, իսկ հին եկեղեցին դեռ կանգուն է: Լուրը գործակալության հետ զրույցում հաստատվել է Իրաքի Հայոց թեմի կողմից: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ նոր կառուցված հայկական եկեղեցին 2 տարի առաջ դեռ չբացված թալանվել և պայթեցվել էր:

Ավելի վաղ Basnews գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ-ի ահաբեկիչներն այրել են հայկական հնագույն եկեղեցիներից մեկը: Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սայիդ Մամուզինին նշել է, որ ԻՊ-ն շարունակում է իր հանցագործությունները՝ ամեն օր ոչնչացնելով հանրային վայրեր, բնակիչների տներ և դամբարաններ:

2014թ.-ի հունիսին Մոսուլը հայտնվել է ԻՊ-ի հսկողության տակ, այդ ժամանակ հայերը և քրիստոնյաները փախուստի են դիմել ավելի ապահով շրջաններ:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում