Հասարակական

Արմեն Երիցյանն ու Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում են

1 րոպեի ընթերցում

Արմեն Երիցյանն ու Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ուժգնացման առնչությամբ մեկնել է Տավուշի մարզ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՏԿԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալՆիկոլայ Գրիգորյանն ասաց, որ նախարարը կլինի մարզի Չինարի եւ Մովսես գյուղերում, որտեղ գրեթե ամեն օր կրակոցներ են: Միաժամանակ, ըստ Գրիգորյանի, այցով Տավուշի մարզում է նաեւ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին շուրջ մեկ ամիս է լարված իրավիճակ է: Ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով դիվերսիաներ է իրականացնում: Շատացել են հրադադարի խախտման դեպքերը: Հունվարի 23-ի առավոտյան եւս դիվերսիոն փորձի հետմղման ժամանակ զոհվել է երկու զինծառայող, կան վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում