Սփյուռք

Բաթումում հարգել են Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակը

1 րոպեի ընթերցում

Բաթումում հարգել են Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հունվարի 21-ին հավաքվել են բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ են զետեղել և մոմեր վառել գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերն են հղել զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն:

Իրենց հերթին Բաթումում ՀՀգլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք են ասել հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգևոր աջակցության և կարեկցանքի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում