Սփյուռք

Վարշավայում հոգեհանգստի կարգ է մատուցվել ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի

1 րոպեի ընթերցում

Վարշավայում հոգեհանգստի կարգ է մատուցվել ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում բնակվող հայերը «Սադիբա» հայկական պուրակում տեղադրված խաչքարի առջև հոգեհանգստյան արարողություն են կազմակերպել` ի հիշատակ Գյումրիում սպանության զոհ դարձած ընտանիքի և Մարսելում սպանված հայ երիտասարդ Միքայել Ասատուրյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարշավայի հայ համայնքից, հոգեհանգստի կարգը մատուցել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհաստանի հայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը:

Առ Աստված աղոթք է հնչել նաև վերջին օրերին թշնամու գնդակից զոհված հայ զինվորների հոգիների խաղաղության համար: Հոգեհանգստյան աղոթքին ներկա են գտնվել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական տիկին Հասմիկ Դաշտոյանը և հյուպատոս Տիգրան Վարդանյանը: Աղոթքից հետո կատարվել է մոմավառություն, և ծաղիկներ են զետեղվել խաչքարի առջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում