ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում դաժան սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ ՌԴ-ում ՀՀ դեսպանության առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ և լուսանկարներ են տեղադրել: Քաղաքացիներն իրենց կարեկցանքի և վշտակցության խոսքերն են հղել զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին:
Արարողությունը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը: