Սփյուռք

Անդրբայկալի հրեական, գերմանական համայնքները ցավակցել են տեղի հայերին Ավետիսյանների սպանության կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Անդրբայկալի հրեական, գերմանական համայնքները ցավակցել են տեղի հայերին Ավետիսյանների սպանության կապակցությամբ

ՉԻՏԱ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրբայկալի տարածաշրջանում հրեական և գերմանական համայնքները, Չիտայի քաղաքային իշխանությունները ցավակցություն են հայտնել հունվարի 12-ին Գյումրիում անմեղ ընտանիքի վեց անդամների սպանության և հունվարի 19-ին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ` իրենց համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Անդրբայկալի տարածաշրջանի հայերի միության նախագահ Վոլոդյա Մարկոսյանը: «Բազմաթիվ զանգեր ենք ստանում տեղի գերմանական, հրեական համայնքներից, քաղաքային իշխանությունների և «Անդրբայկալում ժողովուրդների ասամբլեա» կազմակերպության ներկայացուցիչներից, ովքեր իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապացկությամբ և կիսում սպանված ընտանիքի հարազատների ու հայ ժողովրդի վիշտը»,- ասաց Մարկոսյանը:

Ի նշան համերաշխության և որպես հարգանքի տուրք` Չիտայի համայքնի ներկայացուցիչները հունվարի 19-ին և 20-ին այցելել են եկեղեցի և մոմեր վառել զոհված ընտանիքի հոգու հանգստության համար:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12 ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով: Ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է:

Հանցագործության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նշվում է, որ Պերմյակովը ծնունդով Չիտայից է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում