Աթենքում ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի կատարվել է հոգեհանգստյան պատարագ

2 րոպեի ընթերցում

ԱԹԵՆՔ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերիստերիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի հոգիների խաղաղության: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հունահայոց թեմի մամուլի դիվանից, հոգեհանգստյան կարգը հանդիսապետել է Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Առաքելյանը, իսկ պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Դերենիկ աբղ. Սահակյանը:

«Եկեղեցում հոծ բազմություն կար, հավատավոր հայորդիները եկել էին վշտակից լինելու և աղոթելու անմեղ զոհերի հոգիների հանգստության և խաղաղության համար: Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը հոգեշունչ քարոզ խոսեց, դիմեց հավատավոր ժողովրդին, մասնավորապես, ասելով, որ աղոթեն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար, չընկճվեն և չընկրկեն չարի լարած որոգայթներից, որ այլ և այլ ձևերով պատուհասում է հայ ժողովրդին, այլ ավելի ամուր լինեն, դիմակայելու վշտին և որպես քրիստոնյաներ կարողանան մխիթարությունը գտնեն՝ առավել չափով աղոթելով, որպեսզի չարի ձեռքերը երբևէ չհասնի մեր ժողորդին և մեր հայրենիքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան