Սփյուռք

Մոսկվայում Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի կարգ կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի կարգ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի կարգ կանցկացվի Մոսկվայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը, հոգեհանգստի կարգը տեղի կունենա հունվարի 18-ին ժամը 13:00-ին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում