Սփյուռք

Թբիլիսիում հոգեհանգստյան պաշտոն կմատուցվի` ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում հոգեհանգստյան պաշտոն կմատուցվի` ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հունվարի 18-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա սուրբ պատարագի ժամանակ հոգեհանգստյան պաշտոն կմատուցվի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հոգիների խաղաղության համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Վիրահայոց թեմի առաջնորդարանից:

Աղոթք կբարձրացվի նաև հրաշքով ողջ մնացած վիրավոր երեխայի շուտափույթ ապաքինման համար:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում