Պաշտոնական

Ուժը կորցրած է ճանաչվել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագիրը

3 րոպեի ընթերցում

Ուժը կորցրած է ճանաչվել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 12-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը: 2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատվել էր Հանրապետության Նախագահի հրամանագրով, ի կատարումն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է հաստատված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով: Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:

Հետևելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ընդառաջ գնալով Եվրոպայի խորհրդի իրավասու մարմնի խորհրդատվական կարծիքին՝ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով չի ներկայացվել: Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը, համաձայն գործող կարգի, առաջ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն:

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում