Սփյուռք

Հալեպում պայթյուն է որոտացել. բնակչությունը կրկին ծանր օրեր է ապրում

1 րոպեի ընթերցում

Հալեպում պայթյուն է որոտացել. բնակչությունը կրկին ծանր օրեր է ապրում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում դեկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 10։30-ին մեծ պայթյուն է որոտացել: Այն տեղի է ունեցել Հալեպի բերդի մոտակայքում` զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից, որին հաջորդել են զինյալ բուռն բախումներ Հին Հալեպի թաղամասերում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հալեպի Գանձասար շաբաթաթերթի խմբագրությունից, բախումների և արձակված հրթիռների հետևանքով նշյալ շրջաններում երթևեկությունը դժվարացել է: Սիրիական բանակը շարունակում է դիմադրել: Բախումները շարունակվում են: Հալեպի բնակչությունն ապրում է ծանր օրեր: Հինգ օր է` էլեկտրականությունն ու ջուրն անջատվել են: Կարմիր Մահիկի ջանքերով ջրի ժամանակավոր միացում է իրականացվել մի քանի շրջաններում: Առկա է նաև վառելանյութի պակասություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում