Արցախ

Բակո Սահակյանը շնորհավորել է ջազմեն Լեւոն Մալխասյանին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը շնորհավորել է ջազմեն Լեւոն Մալխասյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգարժան Լեւոն Պարույրի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում մշակույթի, հատկապես` ջազ երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ փոխգործակցության ամրապնդման գործում: Արցախում հատուկ հարգանք են տածում Ձեր անձի եւ արվեստի հանդեպ: Ուզում եմ նաեւ շնորհավորել Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում