2014 թվականին աշխարհում 60 լրագրողներ են զոհվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս. SPJ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի աշխարհում 60 լրագրողներ են սպանվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լրագրողների պաշտպանության կոմիտե (ԼՊԿ, SPJ) ամերիկյան հասարակական կազմակերպության՝ դեկտեմբերի 23-ին տարածված զեկույցում: Կազմակերպությունը հետաքննում Է եւս 18 մարդու զոհվելը՝ նպատակ ունենալով պարզել՝ արդյոք նրանց մահը կապված Է եղել աշխատանքի հետ:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիր Է նշվել Սիրիան, որտեղ ընթացիկ տարում զոհվել են այդ մասնագիտության առնվազն 17 ներկայացուցիչներ: Ընդամենը Սիրիայում 2011 թվականին, ներքին զինված հակամարտության սկսվելուց ի վեր, զոհվել Է 79 լրագրող:

Ինչպես ասված Է զեկույցում, առնվազն 5 լրագրող ու ԶԼՄ-ների եւս երկու աշխատող այս տարի զոհվել են Ուկրաինայում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: SPJ-ն փաստել Է «2014 թվականին այդ երկրում մամուլի ազատության բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ լրագրողների վրա հարձակումների, նրանց բռնելու եւ առեւանգումների դեպքեր», նշվում Է զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ