Վարչապետն ԱԱԾ-ն համարում է պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից մեկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է: Նման գնահատական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

«Այս օրը միավորում է բոլոր նրանց, ովքեր ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը համարում են իրենց սրբազան պարտքը երկրի և ժողովրդի առջև: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո վերաիմաստավորվեց նաև Ազգային անվտանգության ծառայության դերն ու ընկալումը հասարակության մեջ` ազգային անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրներից բացի ներառելով նաև քաղաքացու` սահմանադրորեն ամրագրված իրավունքների իրական պաշտպանի գործառույթը»,- «Արմենպրես»-ին փոխանցմամբ` ասաց վարչապետը:

Նրա խոսքով` այն ազգային անվտանգության ապահովման ամենակարևոր տարրերից է, որը համահունչ է մեր երկրում իրականացված լայնածավալ ժողովրդավարական գործընթացներին: Ծառայության նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու վստահությունն արդյունավետ գործունեության լավագույն երաշխիքն են:

Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տարիներ շարունակ պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին և աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրավիճակների արդյունքում մեր երկրի առջև ծագող տարաբնույթ մարտահրավերներին:

Վարչապետը վստահություն հայտնեց, որ նրանց կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական հմտությունները ներկայիս աշխատակիները կշարունակեն ծառայեցնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը, մեր պետականության հետագա ամրապնդմանն ու հզորացմանը»:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԱԱԾ-ի աշխատակիցների սոցիալական խնդիրները և հետևողականորեն շարունակելու է դրանց բարելավմանն ուղղված քաղաքականությունը:

ՀՀ ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արսեն Չատինյանը և ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ Վահե Պապոյանը և ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Գագիկ Հարությունյանը՝ խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում