Հասարակական

ՌԴ Նախագահը պարգևատրել է մի շարք հայ գործիչների

1 րոպեի ընթերցում

ՌԴ Նախագահը պարգևատրել է մի շարք հայ գործիչների

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով «Բարեկամություն» շքանշանով են պարգևատրվել մի շարք հայազգի գործիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության կայքը, Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, միջխորհրդարանական և մշակութային կապերի ամրապնդման համար պարգևատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավարԱրամ Սաֆարյանը և «Ռուսլանիա Բուկս Կորպ» հրատարակչական ընկերության վարչության նախագահ Վլադիմիր Ագոպովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում