Քաղաքականություն

Ուրուգվայական «Պենյարոլ»-ի նախագահի բոլոր թեկնածուները վստահեցրել են, որ երբևէ չեն ընդունի ադրբեջանական հակահայ հովանավորչություն

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայական «Պենյարոլ»-ի նախագահի բոլոր թեկնածուները վստահեցրել են, որ երբևէ չեն ընդունի ադրբեջանական հակահայ հովանավորչություն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ամենահայտնի ակումբներից մեկի՝ «Պենյարոլ»-ի հավանական նախագահներից բոլորը հայտարարել են, որ երբևէ ակումբը չի ընդունի ադրբեջանի հովանավորչությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով prensaarmenia.com.ar-ը, դեկտեմբերի 14-ին կայանալու են ակումբի նախագահի ընտրությունները, որին մասնակցում են Խուան Պեդրո Դոմիանին, Էդգար Վելկերը, Մարսելո Արեկոն, Ռիկարդո Ռակետին և Իգնասիո Ռուգիլոն:

Ըստ աղբյուրի՝ նրանք Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին վստահեցրել են, երբեք չեն ընդունի Ադրբեջանի միջոցները՝ հակահայ գործունեությանը մասնակցելու համար:

Հիշեցվել է, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմն արգենտինական «Սա Լորենցո»--ին առաջարկել էին հովանավորչություն, որպեսզի ակումբը մարզաշապիկների վրա տեղադրի հակահայ գրառում, սակայն ստացել էին մերժողական պատասխան: «Պենյարոլ»-ի գործող նախագահ Պեդրո Դամիանին ընդգծել է, որ ինքը ևս կհետևի արգենտինական ակումբի որոշմանը:

Ընդհանրապես, ուրուգվայական ակումբի նախագահի բոլոր թեկնածուներն ընդգծել են, որ նման խտրական վերաբերմունք և առաջարկ երբեք ընդունելի չի լինի իրենց համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում