Սպորտ

Շվեյցարիան ՖԻՖԱ-ի նախագահի հաշիվների ստուգումն արտոնող օրենք է ընդունել

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան ՖԻՖԱ-ի նախագահի հաշիվների ստուգումն արտոնող օրենք է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում օրենք են ընդունել, որի համաձայն, հնարավորություն կտրվի ստուգելու ինչպես ՖԻՖԱ-ի նախագահի, այլ նաև այլ միջազգային կառույցների ղեկավարների անձնական բանկային հաշիվները:

Օրենքը պետք է նպաստի, որպեսզի բարելավվի «փողերի լվացման դեմ պայքարը»: 2014 թվականին բրիտանական ԶԼՄ-ների հետաքննության արդյունքում հայտնի դարձավ, որ աշխարհի 2022 թվականի առաջնությունը Քաթարում անցկացնելու համար ՖԻՖԱ-ի պաշտոնյա այրերը կաշառվել են: «Եթե հայտնի դառնա, որ Բլատերը միլիոններ ունի, ապա նա ստիպված կլինի, բացատրություն տալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասել է ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյա Մարկ Պիտը։

Յոզեֆ Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է 2002 թվականին և մինչ այժմ մնում է նույն պաշտոնում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում