Փաստ մեկնաբանությամբ

Պատգամավորները վստահ են, որ Բոլիվիային հաջորդելու են այլ երկրներ

4 րոպեի ընթերցում

Պատգամավորները վստահ են, որ Բոլիվիային հաջորդելու են այլ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող խորհրդարանական ուժեր ներկայացնող Մարգարիտ Եսայանն ու Աղվան Վարդանյանը վստահ են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեծ թվով երկրներ կճանաչեն 20-րդ դարի առաջին մեծ ոճիրը: Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամենավերջին երկիրը Հարավայյին Ամերիկայում գտնվող Բոլիվիան է: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը` որպես հայուհի և ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքի զավակ, նախ շնորհակալություն հայտնեց Բոլիվիայի խորհրդարանին իրենց կատարած քայլի համար: «Դա վստահություն է ներշնչում, որ այլ երկրներ ևս կմիանան ու այդպիսի հայտարարություններով հանդես կգան: Կա պատմական ճշմարտություն ու արդարություն, ու բոլոր երկրները հասկանում են շատ լավ, որ, եթե իրենք չեն կանգնում պատմական արդարության կողքին, պատմության թուրը կարող է շրջվել իրենց դեմ: Գրեթե վտահ եմ, որ շատ ավելի մեծ թվով երկրներ կունենանք, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը և իրենց «ո'չը» կասեն բոլոր ցեղասպանություններին 100-րդ տարելիցի նախաշեմին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը` հավելելով, որ Հայաստանի արտգործանախարարության ամենօրյա աշխատանքը հենց դրան էլ միտված է:

Նա նաև նշեց, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով ունեն պայմանավորավածություններ մի շարք երկրների հետ, որպեսզի 2015 թվականին այդ երկրների խորհրդարաններում կազմակերպվեն ցուցահանդեսներ, որոնք կպատմեն Հայոց ցեղասպանության մասին: «Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն ոճրից փրկված իրեր, գրքեր, նմուշներ, որոնք էլ խթան կարող են հանդիսանալ, որ այդ երկրները ճանաչեն ու դատապարտեն ցեղասպանությունը»,-հայտնեց պատգամավորը:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հույս է ներշնչում, որ 100-րդ տարելիցի նախաշեմին այլ երկրներ ևս կիմանան: «Հարավային Ամերիկայում տարիներ շարունակ մեծ աշխատանք է տարվել այս ուղղությամբ: Դուք գիտեք, որ առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը, այնուհետև Արգենտինան: Հայ դատի գրասենյակներն այնտեղ ակտիվ աշխատում են: Բայց Բոլիվիայի ճանաչումը պետք է կարևորել ևս մեկ առումով, որ բավական երկար ժամանակ մենք բաց ունեինք, հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի վրա շատ երկրներ այնպիսի տպավորություն ունեին, որ երկխոսություն կա ու ձեռնպահ էին մնում ցեղասպանությունը ճանաչելուց: Բայց կածես իրավիճակը հաղթահարվում է և 100-րդ տարելիցի նախաշեմին շատ կարևոր է, որ ևս մեկ երկիր իր երկու պալատներով ճանաչել է ցեղասպանությունը»,-ընդգծեց Աղվան Վարդանյանը:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև` պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հայոց ցեղասպանություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

Հայոց ցեղասպանություն

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան

Քաղաքականություն

Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում