Armenian wine-ը կարտադրի նաեւ շամպայն

2 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armenia wine» գինու գործարանն ընդլայնում է իր գործունեությունն ու շուտով սպառողին կներկայացնի նաեւ հայկական շամպայնի երկու տեսակ: Գործարանի արտադրության ղեկավար Մատիո Բեսոնեն հավաստիացնում է, որ իրենց շամպայնը կառանձնանա իր նուրբ համով եւ թարմ բույրերով: «Արտադրության հիմքում է բնական հումքը, եւ մեր շամպայնը կարտադրվի այն նույն տեխնոլոգիայով, ինչպես Ֆրանսիայում: Նուրբ եւ թարմ շամպայնը կունենա նոր բույրեր, լավ թթվայնություն, փոքր եւ նուրբ պղպջակներ»,- ասում է Բեսոնան` հավելելով, որ իրենց շամպայնը համային որակներով չի զիջի ֆրանսիականին եւ իտալականին: Armenian wine-ի շամպայնի առաջին շշալցման պատիվն ընձեռված էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 29-ին Armenia wine գինու գործարան այցելության ժամանակ Նախագահը նաեւ շրջել է նորակառույց մառանի սրահներով, եղել կոնյակի վինիֆիկացիայի նորակառույց արտադրամասում: Նախագահի մասնակցությամբ գործարանում մեկնարկել է շշալցման 2-րդ հոսքագծի աշխատանքը:

Նոր շամպայնը հայ սպառողը հնարավորություն կունենա վայելելւ 10 օր անց: «Արմենիա» հայկական շամպայնը պատրաստված է «Շառմա» մեթոդով, որն աշխարհում շամպայն-գինիների պատարստման ամենահայտնի եւ ընդունված մեթոդներից է:

«Արմենիա» հայկական շամպայնի հեղինակները ֆրանսիացի եւ իտալացի գինեգործներնմ են, ովքեր հայկական «Կանգուն» խաղողի ավանդական տեսակից առաջին անգամ պատրաստել են նման տեսակի խմիչք: «Արմենիա» հայկական շամպայնը առաջիկա ամսում կներկայացնի իր արտադրանքը Հայաստանում եւ Ռուսաստանում: Առաջին տարում կարտադրվի 100.000 շիշ: Նախատեսվում է արտադրանքի ծավալը հասցնել մինչեւ մեկ միլիոն շշի:

Հայերեն English Русский

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին