ՀՔԾ-ում ձևավորվել է մարտահրավերներին դիմագրավելու ունակ քննիչների անձնակազմ. ՀՀ Նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հարգելի՛ ծառայողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ծառայության կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

Գոհունակությամբ պետք է նշել ծառայության հետևողական առաջընթացի և զարգացման, հանցավորության դեմ պայքարում արձանագրվող դրական ցուցանիշների մասին: Առանձնահատուկ պետք է ընդգծել հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում ծառայության դրսևորած սկզբունքայնությունը, զսպվածությունն ու անաչառությունը:

Գործունեության յոթ տարիների ընթացքում հատուկ քննչական ծառայությունը հաստատեց իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության իրավապահպան մարմինների համակարգում:

Ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները, ձևավորվել է արդի մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու ունակ քննիչներից կազմված անձնակազմ, կառույցի քննչական ենթակայությանը վերապահված քրեական գործերով իրականացվում է որակյալ նախաքննություն:

Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման, հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքները:

Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները:

Կրկին շնորհավորելով ծառայության կազմավորման օրվա առթիվ` մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, ձեզ և ձեր ընտանիքներին` առողջություն և երջանկություն»:

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր