Արցախում ներդրում կատարելը շահավետ է. ԼՂՀ փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ներդրում կատարելը տարեցտարի դառնում է ավելի շահեկան, իսկ երկրի տնտեսական աճն ավելանում է, եւ անգամ պատերազմի վերսկսման մշտական վտանգը չի կարող երկրի իշխանություններին ստիպել տնտեսության ոլորտում լուրջ քայլեր չկատարել: Տեսակետը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանինն է` հնչած Մոսկայում տեղի ունեցած «Ռուս-հայկական համագործակցություն» ֆորումի ժամանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետն ասաց, որ ֆորումը նվիրված էր Արցախի զարգացմանը եւ նպատակ ուներ խթան հանդիսանալ, որպեսզի Մոսկվայի հայ համայնքն ու գործարար շրջաններն առավել լայն տեղեկատվություն ստանային Արցախի եւ նրա տնտեսության մասին, եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բիզնես ծրագրեր իրականացվեն Արցախում:

Ըստ Աղաբեկյանի, անհրաժեշտ է ներկայացնել Արցախի իրական պատկերը, բնակչության եւ երկրի իշխանությունների առջեւ ծառացած խնդիրները, որպեսզի ներդրողն իմանա, թե ուր է գալիս եւ իրեն ինչ է սպասում:

«Պատերազմի վերսկսման մշտական վտանգը ի վիճակի չէ կանգնեցնելու տնտեսության աճը, ինչը հանդիսանում է Ղարաբաղի իրական անկախության առարկայական հիմքը: Արցախն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնք չի օգտագործել տնտեսության այս կամ այն ճյուղում, հետեւաբար ներդրողների համար կա բաց տարածք, նրանց նաեւ լուրջ արտոնություններ ենք տրամադրում»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ մանրամասն ներկայացրել է Ազգային վիճակախաղի գաղափարը, որը միտված է երկրում վերաբնակեցմանն ու նաեւ տնտեսությունում ֆինանսների ներգրավման նոր ձեւ է:

Փոխվարչապետի ներկայացմամբ, ֆորումի ժամանակ մոսկովյան ընկերություններից մեկը հետաքրքրություն է ցուցաբերել Արցախում արտադրվող պահածոների նկատմամբ եւ առաջարկել պահածոներն իրացնել նաեւ Մոսկվայում:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան