Հայաստանի հավաքականը 77-րդն է ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի հավաքականը 77-րդն է ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/11/785634.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 77-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջել է 2 հորիզոնականով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, աղյուսակը ներկայացրել է ՖԻՖԱ-ն: Նոյեմբերին Հայաստանի ընտրանին անցկացրել է մեկ հանդիպում: Պորտուգալական Ֆարո քաղաքում հյուրընկալվել և պարտվել է Պորտուգալիային:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Հոլանդիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան ևՈւրուգվայը: