Սփյուռք

Քեսաբում կյանքն ընթանում է բնականոն հունով

2 րոպեի ընթերցում

Քեսաբում կյանքն ընթանում է բնականոն հունով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում եղանակը բավականին ցրտել է, տեղումներ են սկսվել, բնակիչների մեծամասնությունը փայտ է հայթայթում ձմեռն անցկացնելու համար: Այս մասին «Արմենպրես»- ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ որոշ ընտանիքներ նավթով կանցկացնեն ձմեռը: Կառավարությունը մոտ 100 ընտանիքների 200լ նավթ է վաճառել, մինչև տարեվերջ այն կրկին կտամադրվի:

«Ընդհանուր առմամբ իրավիճակը Քեսաբում ավելի հանգիստ է, դպրոցները բնականոն գործում են, շուկաները և խանութները բաց են, մթերքի խնդիր չկա, թեպետ որոշ ապրանքներ թանկ են: Բոլոր եկեղեցիները գործում են որոշակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց հետո»,- նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ միջադեպեր, մեծ իրադարձություններ տեղի չեն ունեցել:

Հոսանքի և ջրի մասին նա նշեց, որ Քեսաբում հոսանքը, համեմատած սիրիական մյուս շրջանների հետ, ավելի կանոնավոր է մատակարարվում, օրվա ընթացքում 6 ժամով են անջատում: Ջրամատակարարումը նույնպես բարելավվել է, ջրի խնդիր համարյա չի նկատվում: Այնուամենայնիվ, մարդիկ խնայողաբար են օգտագործում ունեցածը:

Միկրոավտոբուսներ են գործում, որոնք բնակիչներին Քեսաբից տեղափոխում են Լաթաքիա:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում