Սպորտ

Սամուել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սամուել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամուել Սևյանը Սենթ Լուիսի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովել է չեմպիոնի կոչումը:

Գրոսմայստեր Սամուել Սեւյանը (ԱՄՆ) Սենթ Լուիսում շրջանային կարգով անցկացվող մրցաշարի յոթերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իր մարզիչ, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ, իսկ նախավերջին` ութերորդ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը: Սևյանը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ, անկախ վերջին տուրի արդյունքներից, իր համար ապահովեց առաջին մրցանակը, քանի որ մոտակա մրցակիցը` գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս),13-ամյա հայ շախմատիստից ետ է մնում երկու միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում