Արցախ

Ստեփանակերտ և Վալանս քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր կստորագրվի

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտ և Վալանս  քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալանս քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի միջև կստորագրվի Բարեկամության հռչակագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,այս մասին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Դարագոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի ներկայությամբ տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

Շնորհակալություն հայտնելով Նիկոլա Դարագոնին այս նախաձեռնության համար` նախարարը վերջինիս է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի` Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր ստորագրելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի փոխքաղաքապետ Անի Կուլակսեզյան-Ռոմին, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նույն օրը ԼՂՀ մշակույթի նախարարը, Բուրգ լե Վալանսի և Վալանսի քաղաքապետերը ներկա են գտնվել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրից բխող մշակութային փոխգործակցության շրջանակներում կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին` Բուրգ լե Վալանսի Ռոնի թատրոնի դահլիճում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում