Սփյուռք

Սփյուռքի նախարարը Լոնդոնում հանդիպել է բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարը Լոնդոնում հանդիպել է բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է բրիտանահայ համայնքային խորհրդի ղեկավարությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հակոբյանը ներկայացրել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Սփյուռք կապերի սերտացման, հայապահպանությանն առնչվող, ինչպես նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, համատեղ նախագծեր։ Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները։

Այցի ընթացքում Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Լոնդոնի հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների տնօրենների ու ուսուցչական կազմի հետ:

Սփյուռքի նախարարը հանդիպել է նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցության մարմնի ու «Թեքեյան» մշակութային միության ղեկավարության հետ։

Հայ բարեգործական ընդհանուր միության Մեծ Բրիտանիայի վարչության անդամների հետ հանդիպմանն էլ քննարկվել է առողջապահության բնագավառում հնարավոր փոխգործակցությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում