Մանկական բեսթսելեր 2/39. Վարկանիշային աղյուսակը հասանելի կլինի ամիսը մեկ անգամ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է տարին: Քանի որ մանկական գրականության առումով պատկերը կրկնվում է, և ցանկում պարբերաբար հայտնվում են նույն գրքերը, «Արմենպրես»-ը որոշել է վարկանիշային աղյուսակը ձեր դատին հանձնել ամիսը մեկ անգամ: Եթե ցանկում փոփոխություններ լինեն, ապա նախագիծը նորից կսկսի աշխատել ամենշաբաթյա ռեժիմով:

Այս շաբաթվա առաջատարը դարձյալ «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն երրորդն է: Այն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Այս գրքին հաջորդում է GSM-ի«Այբուբենսպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:

Հինգերորդ հորիզոնականում«GSM»ստուդիայիբոլորիս քաջ հայտնի«Մաշանուարջը+վեցխճանկար»ռուսական հեքիաթն է:

«Էդիթ Պրինտի» մանկական«Արև,արև,եկ,եկ»բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը, վեցերորդ հորիզոնականում է:Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:

Յոթերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան ստեղծագործություններըքաջ հայտնի են փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների«Հեքիաթներ»-ն(«Արևիկ» հրատարակչություն) այս շաբաթ ութերորդհորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Իններորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփաԼուիսՔերոլի«Ալիսըհրաշքներիաշխարհում»դասական մանկական վեպն է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով: Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:

«Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն այս շաբաթ եզրափակում է վարկանիշային աղյուսակը:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»...Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 18
2 +1 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 10
3 +1

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ»

Արևիկ 9
4 +2 «Այբուբեն սպունգանման» GSM 9
5 * «Մաշան ու արջը+վեց խճանկար» GSM 8
6 +1 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 7
7 +1

Հանս Քրիստիան Անդերսենի

«Հեքիաթներ»

Արևիկ 7
8 +1

Գրիմ Եղբայրների

«Հեքիաթներ»

Արևիկ 6
9 *

Լուիս Քերոլի

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 6
10 0 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում