7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները դարձյալ «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել երեխաների խոսքում հայոց լեզվի մաքրությանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում`զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Արդեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:
«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Երրորդ հորիզոնականում դանիացի գրողՀանսՔրիստիանԱնդերսենի«Մատնաչափիկը»հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:
Չորրորդ հորիզոնականումՍվետլանաՏեպլովայի«Գորտիկներ-հոխորտիկներ»հեքիաթն է: Այն հրատարակել է «Բուկինիստ»-ը:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է: Այն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Այս գրքին հաջորդում է GSM-ի«Այբուբենսպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:
Ութերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան ստեղծագործություններըքաջ հայտնի են փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների«Հեքիաթներ»-ն(«Արևիկ» հրատարակչություն) այս շաբաթ իններորդհորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
«Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն այս շաբաթ եզրափակում է վարկանիշային աղյուսակը:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»...Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | 0 | «Իմ առաջին գիրքը» | ՎէՄ | 295 | |
| 2 | 0 | «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 19 | |
| 3 | 0 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Մատնաչափիկը» |
Բուկինիստ | 16 | |
| 4 | * |
Սվետլանա Տեպլովա «Գորտիկներ-հոխորտիկներ» |
Բուկինիստ | 12 | |
| 5 | -2 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 | |
| 6 | -1 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 9 | |
| 7 | -1 | «Այբուբեն սպունգանման» | GSM | 8 | |
| 8 | 0 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 7 | |
| 9 | 0 |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Արևիկ | 7 | |
| 10 | * | «100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը