Մայրության նպաստի չափը կպահպանվի 100 տոկոսով. նոր նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցությունը նիստ էր գումարել` քննարկելու ժամանակակավոր անաշխատունակաության նպաստների մասին օրենքի փոփոխությունների նախագիծը:Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,ՀՀԿ խմբակցությունը ներկայցրեց իր առաջարկությունները, համատեղ աշխատանքի արդյունքում այսօր կառավարությունը ներկայացրեց նոր տարբերարակ: «Կարողացանք պահպանել չաշխատող հղին կանանց հարցը, նաեւ սահմանվեց շեմ. մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների նպաստը 100 տոկոսով կպահպանվի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

«Մեկ միլիոնից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում մնացած մասը պետք է գործատուն փոխհատուցի, որը, թեեւ կարծում է, թե իր բեռն ավելի է ծանրանում, համենայնդեպս, պետք է շահագրգռված լինի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:Վահրամ Բաղդասարյանի խոսքով` չաշխատող մայրերի նպաստը պետք է նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով փոխհատուցվի: Այս ամենը, սակայն, դեռեւս նախնական է:«Նույնը հիվանդության նպաստների հետ կապված: Բոլոր առաջարկություններն ընդունված են»,- ամփոփեց Վահրամ Բաղդասարյանը:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի նախնական տարբերակով` առաջարկվում էր նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը` 40 տոկոսի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է, 60 տոկոսի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է, 80 տոկոսի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:

Հայերեն English

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը