ՏԿ նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Վաչե Տերտերյանի վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետի և Տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատվել էր իր դիմումի համաձայն:
Կարդացեք հոդվածը` Русский