Հալեպի հայաշատ թաղամասում հրասանդներ ընկնելու հետևանքով հայեր չեն տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սրյեն Ժդիյդե թաղամասում հոկտեմբերի 26-ին 2 հրասանդ է ընկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը: Հրասանդներն ընկել են Հուդա Շարաուի դպրոցի վրա, ինչի հետևանքով 3 մարդ` զոհվել, ևս 24-ը վիրավորվել է: Զոհերից 2-ն աշակերտներ են: Թաղամասում բազմաթիվ հայեր, ինչպես նաև քրիստոնյաներ են բնակվում: Բարեբախտաբար, տուժածների մեջ հայեր չկան:

Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ, իրավիճակը քաղաքում համեմատաբար հանգիստ է, թեև անակնկալներ մշտապես սպասելի են: Հայկական դպրոցները, եկեղեցիները, ակումբները շարունակում են իրենց գործունեությունը: Ինչ վերաբերում է էլեկտրականությանն ու ջրամատակարարմանը, աղբյուրը նշեց, որ էլեկտրականություն օրական միջին հաշվով 3-5 ժամ լինում է, ջրամատակարարում ևս առկա է:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հալեպի Համդանիե թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով 4 քաղաքացի` զոհվել, ևս 17-ը վիրավորվել են:

Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը