Քաղաքականություն

Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնումը. Շտայնմայեր

3 րոպեի ընթերցում

Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնումը. Շտայնմայեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասել է, «Ուրախ եմ Երևանում ողջունել հին բարեկամի, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Վերջին մեր հանդիպումը հունիս ամսին էր՝ Բեռլին իմ այցելության ընթացքում: Մեր հանդիպումների շարքը սկսել ենք դեռ 2008թ. հունիսին։ Հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում շարունակական զարգացում են ապրել։ Եվ առանձնահատուկ գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ դրանք նոր դինամիկա են ստացել վերջին տարիների ընթացքում, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և փոխայցելություններով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդուելության համար` նախարար Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնումը և ինքը հենց այդ ուղերձով է ժամանել Երևան:

Նախարարները հանգամանալից քննարկել են տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք են եղել, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերանար կազմակերվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվել է հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատաքներին:

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին է ներկացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ մինիսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձան իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան համատեղ մամլո ասուլիոսվ:

Տեղադրություն

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Հայաստան

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Ասիա

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում